Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Դդումի հայտնի ու անհայտ հատկությունները

Դդումի հայտնի ու անհայտ հատկությունները

Վաղուց ի վեր հայտնի է, որ դդմի սերմն օգտակար է տղամարդկանց՝ շագանակագեղձի հիվանդությունների բարորակ ուռուցքների դեպքում: Վերջերս ներկայացվել է ProstateEZE Max դեղը, որը պարունակում է դդում, ապուզան սակավածաղիկ, լիկոպին, սալորի կեղեւ ու սերենոա արմավենի (Complement Ther Med,2013): Կան հաղորդագրություններ (Nat Prod Res, 2011: Food Chem, 2013), որ դդմի պտղամիսը հավանաբար կարող է կիրառվել կրծքագեղձի քաղցկեղի (ավելի ազդեցիկ է կեղեւը) ու լյարդի ցիռոզի դեպքում:

ԴԴՈՒՄԸ ԼՅԱՐԴԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ


Լյարդի թունավորում, բութ ցավեր, ծանրության զգացում


Հարկավոր է 1 միջին դդում ու մեղր:


Դդումի հայտնի ու անհայտ հատկություններըՊատրաստման եղանակը: Կտրեք դդմի կեղեւի բարակ շերտ՝պտղակոթունի կողմից: Փայտե գդալով հեռացրեք սերմերն ու միջուկի մանրաթելերը, ազատված ծավալը լցրեք մեղրով, ծածկեք դդմի կտրած կեղեւով, վրայից քսեք խմորի շերտ ու թողեք թրմվի սենյակային պայմաններում: 10-15 օր անց մեղրն իր մեջ կներծծի դդմի պտղամսի ու կեղեւի օգտակար նյութերը: Հեղուկը լցրեք ապակյա տարայի մեջ:
Օգտագործման եղանակը:  Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, ուտելուց 30-60 րոպե առաջ:

Ստաֆիլոկոկային ինֆեկցիա լյարդում


Հարկավոր է դդմի չբոված սերմի միջուկ՝ 300 գ, սխտոր՝ 1 ատամիկ:


Պատրաստման եղանակը: Սերմն ու սխտորը տրորեք, լցրեք 50 մլ նախօրոք եռացրած գոլ ջրի մեջ, խառնեք, տարան ծածկեք, թրմեք 8 ժամ:


Օգտագործման եղանակը: Կերեք առավոտյան (անկողնում) փոքր չափաբաժիններով՝ 1 ժամվա ընթացքում: Կես ժամ անց կատարեք մաքրող հոգնա: Խորհրդակցեք բժշկի հետ:


Զգուշացում: Դդմի պտղամիսը նպաստում է միզաթթվի հեռացմանը, այնինչ սերմը կարող է ունենալ հակառակ ազդեցություն, քանի որ100 գրամում պարունակվում է 37 մգ պուրիններ (1 օրվա անհրաժեշտ չափաքանակի 29.3%-ը) ու նաեւ միզաթթվի առաջացումը խթանող մոլիբդեն: Տվյալ հանգամանքը չի կարելի անտեսել հոդատապի դեպքում:

Լյամբլյաների դեմ


Բուժման համար օգտագործեք դդմի մանրաթելերն առանց սերմերի:  2ճ.գ. հումքը 1 ժամ թրմեք 400 մլ գոլ ջրի մեջ փակ տարայում, քամեք: Խմեք 100-ական մլ ՝օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Շարունակեք 20 օր, կրկնեք 1 ամսից: Զուգահեռաբար, նախաճաշից ու քնելուց առաջ կերեք 1 կտոր կոշտ շաքար, որի վրա պետք է կաթեցնել 5 կաթիլ կեչու կուպր (վաճառվում է դեղատներում):

Դդումի հայտնի ու անհայտ հատկություններըԼյարդն ու երիկամները մաքրող վիտամինային խառնուրդներ


Հարկավոր է դդմի պտղամիս՝1,5կգ, ծիրանի չիր՝ 200 գ, 1 հատ խոշոր, բարակ կեղեւով կիտրոն, 1 կգ մեղր:


Պատրաստման եղանակը:  Չիրը նախօրոք թրջեք ջրի մեջ, կիտրոնի կորիզները հեռացրեք: Բաղադրամասերը մանրացրեք ու աղացեք, ավելացրեք մեղրն ու խառնեք: Տեղավորեք մանրէազերծված ապակե տարաների մեջ, կիպ փակեք կափարիչով, պահեք հով տեղում: Կերեք 1-ական ճ.գ.՝ օրը 2-4 անգամ, անկախ ուտելուց: Կանխարգելում է վնասակար նյութերի կուտակումն օրգանիզմում: Միջոցն ունի միզամուղ հատկություն, օգտակար է սրտին:


Հարկավոր է մեկական կգ դդմի պտղամիս ու մաքրած խնձոր՝առանց սերմի, ծիրանի կորիզի միջուկ՝ 200 գ, շաքարավազ՝ 300 գ:
Պատրաստման եղանակը: Դդումն ու խնձորը մանր կտրատեք, միջուկը մանրացրեք, բաղադրամասերը խառնեք, 30 րոպե հետո դրեք մարմանդ կրակի վրա,հասցրեք եռման ջերմաստիճանի: Եփեք 5րոպե: Տեղավորեք ապակե տարաների մեջ: Օգտագործեք վերոգրյալ ձեւով:

 

ՊԱՆԿՐԵԱՏԻՏ


Հարկավոր է 200-ական գրամ կորեկ ու դդմի պտղամսի քերուկ:


Պատրաստման եղանակը: Կորեկը լցրեք 2 լ ջրի մեջ, եփեք մինչեւ փափկի, ավելացրեք դդմի քերուկը, 20 րոպեից անջատեք կրակը:
Օգտագործման եղանակը: Համեմեք արեւածաղկի յուղով, կերեք ճաշին: Շարունակեք 20 օր, կրկնեք 10 օրից:
 

ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈւՄ


Հարկավոր է նեխուրի արմատապտուղ՝ 100 գ, դդմի սերմի միջուկ՝ 20 հատ: Արմատն անցկացրեք քերիչով, համեմեք ձիթապտղի յուղով,ավելացրեք սերմը:Կերեք ընթրիքին:


Դդումի հայտնի ու անհայտ հատկություններըՀՅՈւԹԱԲՈւԺՈւԹՅՈւՆ


Քարեր միզապարկում, երիկամներում:  Խմեք 50-70 մլ դդումի հյութ՝ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:


Երիկամների, լյարդի հիվանդություններ:  Խմեք 100 մլ դդումի հյութ՝ օրը 1 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:


Անքնություն, նեւրոզ:  Խմեք 30 մլ հյութ 1 թ.գ. մեղրի հետ, քնելուց առաջ:


Հիպերտոնիա, փորկապություն:  Խմեք 50-ական մլ հյութ՝ օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ:


Այրվածք, կորյակներ, պզուկներ:  Դրեք թրջոց դդումի հյութով:

ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ


Ստամոքսահյութի ցածր թթվայնություն, ստամոքսաբորբ, ստամոքսի ու 12-մատնյա աղու խոց, լուծ: Շաքարային դիաբետի դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ